Best Film Production In Armenia
Պրոդյուսեր Անի Որսկանյանը ծավալել է իր գործունեությունը դեռևս 2014թ-ից, ում ղեկավարությամբ «անԷվա պրոդակշն» Ընկերությունը արտադրել է մի շարք ֆիլմեր։ Ներկայումս, Անի Որսկանյանը շարունակում է իր գործունեությունը ղեկավարելով «ԱՎԱ Ֆիլմս» Ընկերությունը, որի գործունեության հիմնական նպատակն է օգտագործել հայկական կինոարտադրության ողջ ներուժը կինոնկարների ստեղծման բազմաստիճան գործընթացում, ինչի շնորհիվ նաև զարգացնել կինոարտադրության ոլորտը Հայաստանում:.. «ԱՎԱ Ֆիլմս»-ը զբաղվում է խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի համատեղ արտադրությամբ՝ համագործակցելով Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և ԱՄՆ-ի հետ:
9+
Տարիների փորձ
ՈԼՈՐՏՈՒՄ
Ծառայություններ
Նախագծի զարգացում/ուսումնասիրություն
– Բյուջեի կազմում և վերլուծություն
– Սցենարների և նախագծին առնչվող այլ փաստաթղթերի թարգմանություն` հայերեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն լեզուներով
– Նկարահանման վայրի
ուսումնասիրություն/զննում
Նկարահանման վայրեր
– Նկարահանման վայրերում անհրաժեշտ բոլոր պայմանավորվածություների ձեռք բերում
– Նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ պայմանագրային թույլտվությունների ձեռք բերում,
այդ թվում` կառավարությունից և քաղաքապետարանից/քաղաքային իշխանության այլ մարմիններից
– Նկարահանման վայրերում Ոստիկանական աջակցության ապահովում
Տրանսպորտային ծառայություններ
– Տրանսպորտային միջոցներ և անձնակազմի տեղափոխում
– Անձնական մեքենաներ (մինչև 8 նստատեղ)
– Մինի ավտոբուսներ (մինչև 20 նստատեղ)
– Ավտոբուսներ (21-35 նստատեղ)
– Կցասայլեր
– Բաց թափքով փոքր բեռնատարներ (պիկապ)
– Ամբարձիչներ՝ կռունկասայլ
– Վթարային մեքենաներ/Էվակուատորներ
– Ջրցան մեքենաներ
– Դերասանների հանդերձանքի և դիմահարդարման համար նախատեսված կցասայլեր (Makeup trailers)
– Տրանսպորտային միջոցների ամբողջական սպասարկում
Քասթինգի ծառայություններ
– Քասթինգ ծառայություն
– Էպիզոդիկ և մասսայական տեսարանների դերասաններ
– Կասկադյորների համակարգողներ
– Կրակոցների, ավտոհետապնդման տեսարանների և պիրոտեխնիկայի
մասնագետներ
Սննդի մատակարարում
– Նկարահանման հրապարակում մատուցվող ֆուրշետ-ծառայություն` կինո և հեռուստատեսային նկարահանումների ժամանակ
– բարձրորակ սննդի ապահովում ընկերության կողմից իրականացվող
նախագծերի ընթացքում
– սննդի պատրաստում թարմ մթերքներից՝ տնային պայմաններում
– խիստ կարևորվում է ճաշացանկի և անձնակազմի հետ կապված յուրաքանչյուր մանրուք
– տրամադրվող կերակուրների ճաշացանկը կազմվում է ըստ պատվիրատուի պահանջների` կախված սեզոնից (մթերքների առկայությունից), բյուջեով նախատեսված գումարից և պատվիրատուի նախասիրություններից
Կացարան
– Երևանում և ՀՀ այլ տարածաշրջաններում ցանկացած դասի կացարանի և հյուրանոցային համարների ամրագրում/ապահովում
– Երևանի կենտրոնում բնակարանների և առանձնատների վարձակալություն`
անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ (կացարանի մաքրում, լվացքատուն, գնումներ)
Տեսախցիկներ, լուսավորություն և կցորդ սարքեր (Grip)
– Կինոնկարահանման համար անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների վարձակալություն՝ կինո-ոլորտի լավագույն վարձատուներից
– Տեսախցիկի, լուսավորության և կցորդ սարքերի (Grip) մասնագետներ
– Վերամբարձ կռունկների, Magnum Dolly համակարգի, գեներատորների, անհրաժեշտ մասնագետների և օժանդակ սարքավորումների ապահովում
Ֆիլմի նկարչական խմբի աշխատանքներ
– Ֆիլմի նկարչական մասի էսքիզավորում (այդ թվում թվային), մակետների պատրաստում ըստ սցենարի
– նկարահանման հրապարակի դեկորացիաների պատրաստում և տեղադրում (ինտերիեր և էքստերիեր)
– նկարահանման հրապարակի ձևավորում, պատրաստի արտադրանքի ձևավորում
– կադրերի նկարում (storyboard), այդ թվում թվային
– ֆիլմի հագուստի ձևավորում, կարում, ձեռքբերում և վարձակալում համաձայն ֆիլմի դարաշրջանի
– ռեկվիզիտի և անհրաժեշտ կահույքի ձեռքբերում, վարձակալում, ինչպես նաև պատվերով պատրաստում
– համագործակցություն կինո-ոլորտի լավագույն բեմադրող նկարիչների, հագուստի նկարիչների, դեկորատորների, ռեկվիզիտորների և դիմահարդարների հետ
Հետարտադրական աշխատանքներ
– Երաժշտության ձայնագրում
– Վիզուալ էֆֆեկտներ
– Ձայնային միքս
– Կրկնօրինակում, հնչյունավորում
Եթե մտածում եք Ձեր հաջորդ ֆիլմի նկրահանումներն այստեղ իրականացնելու մասին, ապա դուք ճիշտ ուղու վրա եք: