Պրոդյուսեր Անի Որսկանյանը ծավալել է իր գործունեությունը դեռևս 2014թ-ից, ում ղեկավարությամբ «անԷվա պրոդակշն» Ընկերությունը արտադրել է մի շարք ֆիլմեր։ Ներկայումս, Անի Որսկանյանը շարունակում է իր գործունեությունը ղեկավարելով «ԱՎԱ Ֆիլմս»  Ընկերությունը, որի գործունեության հիմնական նպատակն է օգտագործել հայկական կինոարտադրության ողջ ներուժը կինոնկարների ստեղծման բազմաստիճան գործընթացում, ինչի շնորհիվ նաև զարգացնել կինոարտադրության ոլորտը Հայաստանում:.. «ԱՎԱ Ֆիլմս»-ը զբաղվում է խաղարկային, վավերագրական  և կարճամետրաժ ֆիլմերի համատեղ արտադրությամբ՝ համագործակցելով Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և ԱՄՆ-ի հետ:

blank
Filming Process

9+

Տարիների փորձ
ՈԼՈՐՏՈՒՄ

Մեր գործընկերները՝ Հայաստանի կինոոլորտի լավագույն մասնագետներն են: Անկախ այն հանգամանքից, թե որ փուլում է գտնվում Ձեր նախագիծը, մենք առաջարկում ենք լավագույն տարբերակներ, որոնք մշտապես կբավարարեն Ձեր յուրահատուկ պահանջները:

Ծառայություններ

Project Research

Նախագծի զարգացում/ուսումնասիրություն

– Բյուջեի կազմում և վերլուծություն
– Սցենարների և նախագծին առնչվող այլ փաստաթղթերի թարգմանություն` հայերեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն լեզուներով
– Նկարահանման վայրի

ուսումնասիրություն/զննում

locations

Նկարահանման վայրեր

– Նկարահանման վայրերում անհրաժեշտ բոլոր պայմանավորվածություների ձեռք բերում
– Նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ պայմանագրային թույլտվությունների ձեռք բերում,

այդ թվում` կառավարությունից և քաղաքապետարանից/քաղաքային իշխանության այլ մարմիններից
– Նկարահանման վայրերում Ոստիկանական աջակցության ապահովում

Transportation

Տրանսպորտային ծառայություններ

– Տրանսպորտային միջոցներ և անձնակազմի տեղափոխում
– Անձնական մեքենաներ (մինչև 8 նստատեղ)
– Մինի ավտոբուսներ (մինչև 20 նստատեղ)

– Ավտոբուսներ (21-35 նստատեղ)
– Կցասայլեր
– Բաց թափքով փոքր բեռնատարներ (պիկապ)
– Ամբարձիչներ՝ կռունկասայլ
– Վթարային մեքենաներ/Էվակուատորներ
– Ջրցան մեքենաներ
– Դերասանների հանդերձանքի և դիմահարդարման համար նախատեսված կցասայլեր (Makeup trailers)
– Տրանսպորտային միջոցների ամբողջական սպասարկում

blank

Քասթինգի ծառայություններ

– Քասթինգ ծառայություն
– Էպիզոդիկ և մասսայական տեսարանների դերասաններ
– Կասկադյորների համակարգողներ
– Կրակոցների, ավտոհետապնդման տեսարանների և պիրոտեխնիկայի

մասնագետներ

blank

Սննդի մատակարարում

– Նկարահանման հրապարակում մատուցվող ֆուրշետ-ծառայություն` կինո և հեռուստատեսային նկարահանումների ժամանակ
– բարձրորակ սննդի ապահովում ընկերության կողմից իրականացվող

նախագծերի ընթացքում
– սննդի պատրաստում թարմ մթերքներից՝ տնային պայմաններում
– խիստ կարևորվում է ճաշացանկի և անձնակազմի հետ կապված յուրաքանչյուր մանրուք
– տրամադրվող կերակուրների ճաշացանկը կազմվում է ըստ պատվիրատուի պահանջների` կախված սեզոնից (մթերքների առկայությունից), բյուջեով նախատեսված գումարից և պատվիրատուի նախասիրություններից

blank

Կացարան

– Երևանում և ՀՀ այլ տարածաշրջաններում ցանկացած դասի կացարանի և հյուրանոցային համարների ամրագրում/ապահովում
– Երևանի կենտրոնում բնակարանների և առանձնատների վարձակալություն`

անհրաժեշտ  ծառայությունների մատուցմամբ (կացարանի մաքրում, լվացքատուն, գնումներ)

blank

Տեսախցիկներ, լուսավորություն և կցորդ սարքեր (Grip)

– Կինոնկարահանման համար անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների վարձակալություն՝ կինո-ոլորտի լավագույն վարձատուներից
– Տեսախցիկի, լուսավորության և կցորդ սարքերի (Grip) մասնագետներ

– Վերամբարձ կռունկների, Magnum Dolly համակարգի, գեներատորների, անհրաժեշտ մասնագետների և օժանդակ սարքավորումների ապահովում

Ֆիլմի Նկարչական խմբի աշխատանքներ

Ֆիլմի նկարչական խմբի աշխատանքներ

– Ֆիլմի նկարչական մասի էսքիզավորում (այդ թվում թվային), մակետների պատրաստում ըստ սցենարի
– նկարահանման հրապարակի դեկորացիաների պատրաստում և տեղադրում (ինտերիեր և էքստերիեր)

– նկարահանման հրապարակի ձևավորում, պատրաստի արտադրանքի ձևավորում
– կադրերի նկարում (storyboard), այդ թվում  թվային
– ֆիլմի հագուստի ձևավորում, կարում, ձեռքբերում և վարձակալում համաձայն ֆիլմի դարաշրջանի
– ռեկվիզիտի և անհրաժեշտ կահույքի ձեռքբերում, վարձակալում, ինչպես նաև պատվերով պատրաստում
– համագործակցություն կինո-ոլորտի լավագույն բեմադրող նկարիչների, հագուստի նկարիչների, դեկորատորների, ռեկվիզիտորների և դիմահարդարների հետ

Ֆիլմի Մոնտաժ

Հետարտադրական աշխատանքներ

– Երաժշտության ձայնագրում
– Վիզուալ էֆֆեկտներ
– Ձայնային միքս
– Կրկնօրինակում, հնչյունավորում

Եթե մտածում եք Ձեր հաջորդ ֆիլմի նկրահանումներն այստեղ իրականացնելու մասին, ապա դուք ճիշտ ուղու վրա եք:

Previous
Next