Հայաստանի Հանրապետություն
Հայաստանը Եվրասիա մայրցամաքի Հարավային Կովկաս տարածաշրջանի լեռնային երկիր է: Այն գտնվում է Հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելյան հատվածում`լեռնային ռելիեֆով, արագավազ գետերով և հարուստ անտառներով: Բարձր-լեռնային ցամաքային կլիման` շոգ ամառներով (+ 22 – ից մինչև 36 ° C) և ցուրտ ձմեռներով ( – 10-ից մինչև – 5 ° C) թույլ է տալիս իրականացնել ցանկացած ռեժիմի նկարահանումներ:
Ճարտարապետություն
Հայաստանում առաջին եկեղեցիները կառուցվել են դեռևս 3-րդ դարի վերջում և 4-ի սկզբին, երբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս կոթողները կառուցվել են հիմնականում հեթանոսական տաճարների տեղերում և որոշ առումով ընդօրինակել են Հայաստանում առկա նախաքրիստոնեական ճարտարապետության ոճը: Այսօր Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ կա.